Քաղաքական
Կառավարության նիստը ( ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է Կառավարության 2023 թվականի առաջին նիստը։
Կադրային կարևոր փոփոխությունները 2022-ին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Radar Armenia-ն առանձնացրել է ամենակարևոր կադրային փոփոխությունները։
«Անվտանգության հարցերում կառավարելիության ապահովումը՝ ՀՀ առանցքային խնդիր». Հակոբ Բադալյան
Խաղաղության պայմանագրի առումով չեմ տեսնում նախադրյալներ ոչ միայն Հայաստան-Ադրբեջան տիրույթում եղած անհամաձայնությունների առումով, այլ նաև այսպես կոչված հիբրիդային բնույթով ընթացող երրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում։
Արգիշտի Քյարամյանի հրամաններով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արսեն Այվազյանը, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Ադիլխանյանը և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանը նշանակվել են ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ։
Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանով՝ Կոտայքի մարզի դատախազությունում (նախկինում՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: