Քաղաքական

Էդվարդ Ասրյանը դիտարկել է զորակոչի նախապատրաստական աշխատանքները

Էդվարդ Ասրյանը դիտարկել է զորակոչի նախապատրաստական աշխատանքները

Ձմեռային զորակոչին ընդառաջ՝ հունվարի 4-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։

Ասրյանին են ներկայացվել զորակոչիկների ընդունման, բուժզննման և վիճակահանության ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ։ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական