Քաղաքական

Կադրային կարևոր փոփոխությունները 2022-ին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կադրային կարևոր փոփոխությունները 2022-ին  (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

2022 թվականն ակտիվ էր պաշտոնանկություններով և նշանակումներով: Radar Armenia-ն առանձնացրել է ամենակարևոր կադրային փոփոխությունները։

Եվ այսպես, անցած տարեսկզբին՝ հունվարի 23-ին, հրաժարական տվեց հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը։

 

Մարտի 11-ին պաշտոնից ազատվեց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը։ Արդեն մարտի 13-ին ԱԺ-ի կողմից Խաչատուրյանն ընտրվեց ՀՀ նախագահ։

Ամենաշատ կադրային փոփոխությունները եղան բարձրագույն դատական խորհրդում։ Հունիսի 23-ին կասեցվեցին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Այդ պաշտոնում նրան փոխարինեց Գագիկ Ջհանգիրյանը։ Հուլիսի 1-ին՝ ձայնագրության հանրայնացումից հետո, հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը։

Հոկտեմբերի 10-ին ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Գրիգոր Բեքմեզյանը։ Իսկ դեկտեմբերի 15-ին իր հրաժարականի մասին հայտարարեց ԲԴԽ մեկ այլ անդամ՝ Ստեփան Միքայելյանը։

Հոկտեմբերի 5-ին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից ազատվեց Կարեն Անդրեասյանը և ԱԺ-ի կողմից ընտրվեց ԲԴԽ անդամ, հետո՝ ԲԴԽ նախագահ։ ԲԴԽ անդամ ընտրվեց նաև նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցը։

Դեկտեմբերի 26-ին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվեց նախարարի ԺՊ Գրիգոր Մինասյանը՝ ազատվելով փոխնախարարի պաշտոնից։

Սեպտեմբերի 15-ին ԱԺ-ն ՍԴ դատավոր ընտրեց Սեդա Սաֆարյանին և Հովակիմ Հովակիմյանին. արդեն դեկտեմբերին նրանք ստանձնեցին իրենց լիազորությունները: Նրանք փոխարինեցին ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանին ու Աշոտ Խաչատրյանին, որոնց պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր։

Սեպտեմբերի 23-ին ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ: 

Հոկտեմբերի 7-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահագն Հովակիմյանը։

Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնից ազատվեց Մաթևոս Համբարձումյանը, իսկ ԿԳՄՍ նախարարի պաշտոնից՝ Վահրամ Դումանյանը։

ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվեց փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Դեկտեմբերի 19-ին աշխատանքից ազատվեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և դեկտեմբերի 20-ին նշանակվեց փոխվարչապետ։ Նույն օրը ֆինանսների նախարար նշանակվեց Վահե Հովհաննիսյանը։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական