Քաղաքական

Մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից. Նիկոլ Փաշինյան

Մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից. Նիկոլ Փաշինյան

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Ադբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր։ Այսօր գործադիրի նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը՝ միջանցքն ապաշրջափակելու միջազգային լայն արձագանք է հարուցել։

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ թեև միջազգային արձագանք կա, բայց Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ։

«Լաչինի միջանցքը փակելով` Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրաունակության վերաբերյալ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը նշելով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպը։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` Լաչինի միջանցքի փակման պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում և միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ արձանագրել ԼՂ հայությանը էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը:

«Մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում և Լաչինի միջանցը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է՝ 2020 թվականի նոյեմեբրի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասաց Փաշինյանը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական