Քաղաքական

Ինչու՞ է Գեղամ Նազարյանը հեռացել ԱԺ պաշտպանության հանձնաժողովից

Ինչու՞ է Գեղամ Նազարյանը հեռացել ԱԺ պաշտպանության հանձնաժողովից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր հայտարարեց, որ հեռանում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովից։

Radar Armenia-ի հետ զրույցում Նազարյանն ասաց՝ պատճառների մասին չի ցանկանում խոսել. «Չեմ կարծում, որ իմաստ ունի դրա մասին բարձրաձայնել, որովհետև խոսքը պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մասին է։ Ես տեղափոխվում եմ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով»։

Նրա խոսքով՝ առաջին պատճառը կառավարության դիրքորոշումն է իր ներկայացրած «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նախագծի վերաբերյալ։ Գործադիրը մերժել էր այն՝ նշելով, թե բյուջեի վրա լրացուցիչ բեռ է լինելու։

Նազարյանից հետաքրքրվեցինք՝ վստա՞հ է, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացված նախագծերին կառավարության դիրքորոշումն այլ է լինելու. «Իհարկե, ոչ։ Ուղղակի սա ինձ համար նաև անձնական առումով է նուրբ և զգայուն հարց, և չէի կարող չարձագանքել»,- ասաց նա։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական