Քաղաքական

Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ. Արցախի ՏՇ

Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ. Արցախի ՏՇ

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից: Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով:

Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս նշված վայրում իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ՝  կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և խորացնելով արդեն մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության շրջանում առկա հումանիտար ճգնաժամը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական