Քաղաքական

«Գնա, նկատողություն արա Քոչարյան Ռոբերտին». վիճաբանություն Անդրանիկ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության կին պատգամավորների միջև

«Գնա, նկատողություն արա Քոչարյան Ռոբերտին». վիճաբանություն Անդրանիկ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության կին պատգամավորների միջև

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի օրինագիծը թեժ վիճաբանության առիթ է դարձել։  

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթից հետո ձայնի իրավունքը փոխանցել Է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Սակայն Գրիգորյանը փորձել է շարունակել խոսել։ Հանձնաժողովի նախագահի դիտողությանը՝ «Դուք ավարտել եք Ձեր ելույթը, տիկին», Գրիգորյանը հակադարձել է. «Պարոն, Դուք ինձ մի ընդհատեք... Խնդրում եմ՝ Ձեր տոնը փոխեք, այսուհետ չհամարձակվեք»։ Սկսվել է լեզվակռիվ։ Վիճաբանությանը միջամտել է նաև «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը. «Երկու ընդդիմադիր կին է այստեղ նստած, հարգանք ենք պահանջում»։

Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել. «Գնա, նկատողություն արա Քոչարյան Ռոբերտին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական