Քաղաքական
Թուրքիայում կամ Հայաստանում հատուկ ներկայացուցիչների հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հերքել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարությունները, թե երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում:
Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա. Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր
Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը ՀՀ ԱԺ-ում հայտարարել է (https://infocom.am/hy/article/90175)՝ չպետք է թույլ տրվի, որ ԼՂ ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո:
Կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական Համատեղ հանձնաժողովի հերթական նիստը
ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարությունում հոկտեմբերի 13-14-ը կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական Համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։
Մենք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին ենք. շվեյցարացի խորհրդարանականների հայտարարությունը
Շվեյցարացի խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը (Կենտրոն կուսակցություն) և Միշել Մաթերը (Կանաչ Լիբերալներ) Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ Հայաստանում են՝ դատապարտելու 2022 թ․ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան։
ՔԿ պաշտոնյան խոշոր չափի ընդհանուր 24.738.798 ՀՀ դրամին համարժեք 60.900 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել և ստացել. ԱԱԾ
Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: