Քաղաքական

Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա. Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր

Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա. Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր

Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը ՀՀ ԱԺ-ում հայտարարել է, որ չպետք է թույլ տրվի, որ ԼՂ ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո: 

«Ինքնորոշման իրավունքը շատ կարևոր կետ է մարդու իրավունքների տեսանկյունից։ Հստակորեն տեսնում ենք, որ մարդկանց գոյության խնդիրը կա, և դա սպառնալիքի տակ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումը պարզապես դուրս է մնացել միջազգային համայնքի ուշադրությունից: Քաղաքական լուծում պետք է գտնել, այլ ոչ թե դիմել զենքի օգնությանը, որը կբերի նոր ցեղասպանության, բայց Ադրբեջանի կողմից դա հստակ մերժվում է, և մենք պայքարում ենք դրա դեմ: Տարիներ շարունակ էթնիկ անհանդուրժողականության մթնոլորտ է հայերի դեմ: Եվ չպետք է թույլ տրվի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո: Դա հնարավոր չէ: Եվ սա պետք է հստակ լինի բոլոր կողմերի համար»,- ասել է Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական