Քաղաքական

Կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական Համատեղ հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական Համատեղ հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարությունում հոկտեմբերի 13-14-ը կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական Համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։

Նիստը մեկնարկել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը ընդգծել է երկու երկրների միջև շարունակական համագործակցության և ոլորտում առաջընթացների կարևորությունը։

Բուլղարական պատվիրակության ղեկավար Բոյկո Ռանովսկին նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները արդեն իսկ արձանագրել են հաջողություններ՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև ձեռք բերված համաձայնությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են․
-երկու երկրների միջև իրականացվող բեռնափոխադրումների դյուրացման,
-բեռնափոխադրումների թույլտվությունների քանակի վերանայման,
-երկրների միջև ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու,
-«Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր։

Համատեղ հանձնաժողովի անդամները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խթանելով երկուստեք առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական