Քաղաքական
ԱԺ-ն ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարությունը
57 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին ԱԺ հայտարարության նախագիծը։
«Ռուսաստանը պատրաստվում է հասցեական հայտարարություն անել. հուսանք՝ այս անգամ հուսախաբ չեն անի». Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրամիությունն արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ:
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Մավրիտանիայի նորանշանակ դեսպան Մոհամեդ Մահմուդ Դախին:
Պատգամավորները առաջարկում են ոչ թե կոչ անել ՌԴ-ին, այլ՝ պահանջել նրանից
ՔՊ պատգամավորներն առաջարկում են ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի՝ ՌԴ-ին ուղղված հատվածում օգտագործել ոչ թե «կոչ ենք անում», այլ՝ «պահանջում ենք» բառակապակցությունը։
Կոչ ենք անում փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ. ԱԺ հայտարարության նախագծի տեքստը
Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար: Ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: