Քաղաքական

«Ռուսաստանը պատրաստվում է հասցեական հայտարարություն անել. հուսանք՝ այս անգամ հուսախաբ չեն անի». Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ռուսաստանը պատրաստվում է հասցեական հայտարարություն անել. հուսանք՝ այս անգամ հուսախաբ չեն անի». Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մեր ունեցած տեղեկություններով՝ նաև Ռուսաստանն է պատրաստվում  նմանատիպ հայտարարություն անել, որը հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում: Հուսանք՝ այս անգամ մեր գործընկերները հուսախաբ չեն անի»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ անկախ նրանից, թե այս պահին Հայաստանը ՌԴ խաղաղապահների մանդատից բավարարված է, թե ոչ, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ խաղաղապահ ուժերն անհրաժեշտ են Արցախում։

«Գուցե մենք պետք է դիտարկենք ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլև միջազգային այլ ֆորմատների միջոցով այնտեղ հսկողություն իրականացնելու հարցը»,- ասաց Սիմոնյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական