Քաղաքական

Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին

Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. գրանցվել է 76 պատգամավոր։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք դեռ երեկ էին նախաձեռնել հրավիրել ԱԺ արտահերթ նիստ։ Ըստ Մինասյանի՝ ԱԺ խորհրդի այսօրվա նիստում մերժվել է իրենց ներկայացրած՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը, փոխարենը ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկը. «Մեր գնահատմամբ՝ այս հայտարարությունն ավելի լավ է՝ չարվի»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի արտահերթ նիստի քննարկումներին։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշեց, թե իշխանությունների ներկայացրած օրակարգը համարժեք չէ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին. «Այն հայտարարությունը, մոտեցումները, որ դուք եք արտահայտում, որևէ կերպ չի կանխում վերահաս վտանգը»։ Ըստ Աբրահամյանի՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին։

Այնուհետ ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական