Քաղաքական

«Ռուսաստանի դեսպանը թող վեր կենա, գնա Լաչին. իրենց պետությունն է խայտառակվում». Վիգեն Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ռուսաստանի դեսպանը թող վեր կենա, գնա Լաչին. իրենց պետությունն է խայտառակվում». Վիգեն Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ԱԺ արտահերթ նիստում «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագծի քննարկմանը անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին և հարց ուղղել «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։

Պատգամավորը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք ճիշտ չի լինի՝ Ռուսաստանից, կոչ անելու փոխարեն, պահանջել՝ կատարի իր պարտականությունները։

«Ինձ հասկանալի չէ Ռուսաստանի դեսպանի պահվածքը. թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում», - ասել է պատգամավորը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական