Միջազգային
Չինաստանը պահանջում է հրապարակել կենսալաբորատորիաների ցանկը
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներից պահանջել է հրապարակել այն կենսալաբորատորիաների ցանկը, որոնք ամերիկացիները հիմնել են Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև նրանց գործունեության բնույթն ու հետազոտությունների առարկան։
Կարճաժամկետ հեռանկարում իրավիճակի քաղաքական լուծում չի գտնվի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայում իրավիճակի քաղաքական լուծում չի գտնվի, և, ամենայն հավանականությամբ, ռազմական գործողությունները կշարունակվեն։
Հունաստանի վարչապետը կայցելի Ստամբուլ և կհանդիպի Էրդողանի հետ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կիրակի օրը կայցելի Ստամբուլ և կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Մենք պետք է պատրաստվենք՝ ընդունելու 5 մլն մարդու»․ Ժոզեպ Բորել
«ԵՄ-ն պետք է պատրաստ լինի՝ Ուկրաինայից 5 մլն փախստական ընդունելու»․ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավար Ժոզեպ Բորելը։
Boeing-ը դադարեցրել է տիտանի գնումները Ռուսաստանից
Ամերիկյան ինքնաթիռներ արտադրող Boeing ընկերությունը դադարեցրել է Ռուսաստանից տիտանի գնումները, երկուշաբթի «Интерфакс»-ին հայտնել են Ռուսաստանում Boeing-ի մամուլի ծառայությունից։