Միջազգային

«Միայն պրոֆեսիոնալ զինվորականները կարող են լուծել առաջադրված խնդիրները». Վլադիմիր Պուտին

«Միայն պրոֆեսիոնալ զինվորականները կարող են լուծել առաջադրված խնդիրները». Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ժամկետային զինծառայողները և պահեստազորայինները ներգրավված չեն Ուկրաինայում ռազմական գործողություններին։
«Ցանկանում եմ ընդգծել, որ ժամկետային զինծառայողները չեն մասնակցում և չեն մասնակցի մարտական ​​գործողություններին, և պահեստազորի լրացուցիչ զորակոչ չի լինի: Միայն պրոֆեսիոնալ զինվորականները կարող են լուծել առաջադրված խնդիրները», - ասել է ՌԴ ղեկավարը՝ մարտի 8-ի առիթով ունեցած իր ելույթում։
Նախագահը վստահություն է հայտնել, որ «նրանք հուսալիորեն կապահովեն Ռուսաստանի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը»։

Պուտինը դիմել է նաև ռուս զինվորների և սպաների մայրերին, կանանց, քույրերին․ «Ես հասկանում եմ, թե ինչպես եք անհանգստանում ձեր սիրելիների համար։ Դուք կարող եք հպարտանալ նրանցով, ինչպես ամբողջ երկիրն է ձեզ հետ հպարտանում և անհանգստանում նրանց համար», - ընդգծել է երկրի ղեկավարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական