Միջազգային

Չինաստանը պահանջում է հրապարակել կենսալաբորատորիաների ցանկը

Չինաստանը պահանջում է հրապարակել կենսալաբորատորիաների ցանկը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներից պահանջել է հրապարակել այն կենսալաբորատորիաների ցանկը, որոնք ամերիկացիները հիմնել են Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև նրանց գործունեության բնույթն ու հետազոտությունների առարկան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 7-ին հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքում գործում են ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ, որոնք զբաղված են այնպիսի վտանգավոր հարուցիչների ուսումնասիրմամբ, ինչպիսիք են սիբիրյան խոցը, ժանտախտը, դիզենտերիան ու դիֆտերիան։ 

Նախկինում ռուսական կողմը մի քանի անգամ հայտարարել էր, որ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ գործում են նաև Հայաստանի և Վրաստանի տարածքում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական