Միջազգային

«Մենք պետք է պատրաստվենք՝ ընդունելու 5 մլն մարդու»․ Ժոզեպ Բորել

«Մենք պետք է պատրաստվենք՝ ընդունելու 5 մլն մարդու»․ Ժոզեպ Բորել

«ԵՄ-ն պետք է պատրաստ լինի՝ Ուկրաինայից 5 մլն փախստական ընդունելու»․ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Միության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։ «2015-16թթ․ սիրիական ճգնաժամի հետ կապված՝ մենք խոսում էինք 1,5 միլիոն մարդու մասին, բայց հիմա թիվն ավելին է լինելու», - ասել է Բորելը։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ն պետք է համակարգի ոչ միայն հումանիտար օգնությունը, այլև՝ դաշինքի ռեսուրսները՝ աջակցելու Ուկրաինային սահմանակից երկրներին, որոնք պատրաստվում են ընդունել փախստականներին։ 
Ի դեպ, նախօրեին էլ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության հանձնակատար Ֆիլիպո Գրանդին նշել էր, որ 10 օրվա ընթացքում Ուկրաինայից ավելի քան 1,5 միլիոն փախստական է անցել հարևան երկրներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական