Միջազգային
Բայդենը հանդիպել է Ուկրաինայի ՊՆ և ԱԳ նախարարների հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում բանակցություններ է վարել Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, հաղորդում է BBC-ն։
Ֆիլիպինների Թաալ հրաբուխը ժայթքել է
Ֆիլիպիններում շաբաթ օրը հազարավոր բնակիչների կոչ է արվել լքել իրենց տները այն բանից հետո, երբ Թաալ հրաբուխը հարյուրավոր մետր դեպի երկինք մոխիր ու գոլորշի է բարձրացրել, հաղորդում է AFP-ը:
Թեհրանի միջուկային ծրագիրը կսահմանապակվի․ Ժոզեպ Բորել
ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանը և համաշխարհային տերությունները շատ մոտ են 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ համաձայնությանը, որը կսահմանափակի Թեհրանի միջուկային ծրագիրը՝ կոշտ պատժամիջոցները չեղարկելու դիմաց:
ՌԴ ՊՆ չի ծրագրում պահեստազորայիններին զինկոմիսարիատներ կանչել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի իրականացնում և չի ծրագրում իրականացնել պահեստազորում գտնվող քաղաքացիների կանչ զինկոմիսարիատներ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Պուտինը ստորագրել է Ուկրաինայում գործողության մասնակիցների կարգավիճակի մասին օրենք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը մարտական վետերանի կարգավիճակ է շնորհում Ուկրաինայում և Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: