Միջազգային

Ֆիլիպինների Թաալ հրաբուխը ժայթքել է

Ֆիլիպինների Թաալ հրաբուխը  ժայթքել է

Ֆիլիպիններում շաբաթ օրը հազարավոր բնակիչների կոչ է արվել լքել իրենց տները  այն ​​բանից հետո, երբ Թալ հրաբուխաը հարյուրավոր մետր դեպի երկինք մոխիր ու գոլորշի է բարձրացրել, հաղորդում է AFP-ը:

Թաալ հրաբուխը, որը գտնվում է Մանիլայից դեպի հարավ գտնվող լճում, ժայթքել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:22-ին։ Ինստիտուտը նախազգուշացրել է նոր ժայթքումների հնարավորության մասին, որոնք, նրա խոսքով, կարող են առաջացնել գազի, մոխրի և բեկորների վտանգավոր, արագ շարժվող հրաբխային հոսքեր, ինչպես նաև ցունամիներ: Սեյսմոլոգիական գործակալությունը խստորեն խորհուրդ է տվել տարհանել լճի խոցելի վայրերում ապրող բնակիչներին և զգոնության մակարդակը երկուսից բարձրացրել է երեքի։ Առաջին ժայթքմանը հաջորդել է «գրեթե չընդհանտվող ֆրեատոմագմատիկ ակտիվությունը»։

Հինգ գյուղերի բնակիչների հրամայվել է լքել իրենց տները։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ բնակավայրերում ապրում է ավելի քան 12 000 մարդ։ 

Թաալը Ֆիլիպինների ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, որը պարբերաբար տուժում է ժայթքումներից և երկրաշարժերից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական