Միջազգային

«ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններում գլխավոր հարցերի շուրջ դոփում են տեղում». Մեդինսկի

«ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններում գլխավոր հարցերի շուրջ դոփում են տեղում». Մեդինսկի

Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցություններում երկրորդական հարցերի շուրջ մոտեցնում են դիրքորոշումները, սակայն գլխավոր քաղաքական հարցերի շուրջ փաստացի «դոփում են տեղում»: Այս մասին հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

«Բանակցություններն ընթացել են ամբողջ շաբաթ` երկուշաբթիից ուրբաթ տեսակապի միջոցով: Հիմա երկրորդական հարցերում դիրքորոշումները մերձենում են, սակայն գլխավոր քաղաքական հարցերում մենք փաստացի դոփում ենք տեղում»,- ասել է Մեդինսկին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական