Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ԱՊՀ ՄԽՎ-ի նիստում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-ին մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: ԱՊՀ պետությունների խորհրդարանների նախագահներն ընթերցել են իրենց պետությունների ղեկավարների ուղերձները: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը:
Այսօր Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վրաստանում
Մարտի 29֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վրաստանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Քննարկվել են Երևանի և Բեյրութի միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ընդգծվել է երկու բարեկամ երկրների մայրաքաղաքները կապող ուղիղ կանոնավոր չվերթների ավելացման կարևորությունը:
ՌԴ ՊՆ-ն օրվա ընթացքում ԼՂ-ում հրադադարի խախտումներ չի արձանագրել
Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:
«Ադրբեջանը Հայաստանի հաշվին փորձում է Ռուսաստանին նոր գործարքների դաշտ բերել». Հակոբ Բադալյան
Ռուսաստանը պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն վերցնել Արցախի հարցում, բայց՝ ավելի մեծ իրավունքներ ստանալու դիմաց։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը, ով անդրադարձավ Արցախում ստեղծված սահմանային միջադեպերին, Ադրբեջանի վարած քաղաքականությանն ու Ռուսաստանի՝ Արցախի հարցում ունեցած պատասխանատվությանը։