Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին ասվում է ԼՂ հակամարտությունում ռուս խաղաղապահների գործունեության մասին ՌԴ պաշտպանության նախարարության Տեղեկագրում։
«Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում որևէ խախտում չի արձանագրվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հավելել է, որ պարեկություն է իրականացվել նաև չորս երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Բացի այդ, ռուս խաղաղապահները ուղեկցել են ուխտավորներին Ամարասի և Գանձասարի վանքեր։