Քաղաքական
Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Դիմավորենք և հետապնդենք ՀՀ-ում գտնվող ցանկացած միջազգային պատվիրակություն. ընդդիմությունը պատրաստվում է Չեռնոգորիայի նախագահի այցին
«Դիմադրություն» շարժման մասնակիցներն իրենց բողոքի ակցիաներն այսօր կսկսեն 10.30-ից: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենք կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում և կգնան Բարձրագույն դատական խորհուրդ՝ այնտեղ բողոքի ակցիա անելու համար:
Դավիթ Լոքյանն ու արցախցիները հերքում են ԱԺԲ հայտարարությունը
Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Վիտալի Բալասանյանը Բերձորի միջանցքում գտնվող երեք հէկ-երն ադրբեջանական կողմին վաճառելու հարցով հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ։
«Մեր հայտարարությունն ավելի առարկայական է». «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Արցախի ԱԺ 4 խմբակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ «Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից»։