Քաղաքական

Դիմավորենք և հետապնդենք ՀՀ-ում գտնվող ցանկացած միջազգային պատվիրակություն. ընդդիմությունը պատրաստվում է Չեռնոգորիայի նախագահի այցին

Դիմավորենք և հետապնդենք ՀՀ-ում գտնվող ցանկացած միջազգային պատվիրակություն. ընդդիմությունը պատրաստվում է Չեռնոգորիայի նախագահի այցին

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն իրենց բողոքի ակցիաներն այսօր կսկսեն 10.30-ից: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենք կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում և կգնան Բարձրագույն դատական խորհուրդ՝ այնտեղ բողոքի ակցիա անելու համար: 

Նա նաև տեղեկացրեց, որ վաղը Հայաստան է ժամանում Չեռնոգորիայի նախագահը և նրան նույնպես պետք է բողոքի ակցիանր անեն. «Կգնանք ԲԴԽ, կանենք ինչ անհրաժեշտ է։ Իսկ ժամը 15.30 բոլորս հավաքվում ենք այս հրապարակում։ Պետք է պատշաճ կերպով դիմավորենք և հետապնդենք Հայաստանում գտնվող ցանկացած միջազգային պատվիրակություն և ցույց տանք, որ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի անունից որևէ մեկի հետ հանդիպելու և բանակցելու»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիրները բողոքի ակցիա էին արել նաև Լիտվիայի նախագահ  Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի՝ ՀՀ այցի ժամանակ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական