Քաղաքական
Վարչապետի խորհրդականը Թուրքմենստանում քննարկել է էներգետիկ ոլորտի մի շարք կարևոր հարցեր
Տարածաշրջանային և երկկողմ տնտեսական համագործակցության ծրագրերի քննարկման նպատակով հունիսի 7-8-ը Աշխաբադ է ժամանել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։
Ալեն Սիմոնյանը պատվիրակությամբ կմեկնի Ստրասբուրգ
Պատվիրակության կազմում է նաև Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Ալեն Սիմոնյանի հետ Ստրասբուրգ կմեկնեն նաև օգնականն ու խորհրդականը։
Դաշանկցության հերթական սադրանքը. անկարգություններ Լոս Անջելեսի հայ համայնքի և Զարեհ Սինանյանի հանդիպման ժամանակ
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մի խումբ հայեր «Զարեհ դավաճան», «Նիկոլ դավաճան», «Արցախը Հայաստան է». այսպիսի վանկարկումներով և պաստառներով են դիմավորել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:
Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ
Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
ԵՄ դեսպանը կոչ է արել չլարել ներքաղաքական իրավիճակը
ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է, թե Եվրոպական Միությունը չափազանց կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերիշխանության հաստատումը, խտրականության դեմ պայքարը Հայաստանում: