Քաղաքական

Արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բողոքեր, թե ո՞վ է Արամ Գաբիրելյանովը, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանին քննադատի

Արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բողոքեր, թե ո՞վ է Արամ Գաբիրելյանովը, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանին քննադատի

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․ 

«Էս երկրում ամեն բան խառնվել է։ Մամուլի թեմա է դարձել Արամ Գաբրիելյանովի գրառումը, թե իր չեչեն եղբայրը խնդրել է, որ չքննադատի Ռուսաստանում Հայաստանի դեսպանին, մի կայք էլ դրանից բխեցրել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ռուսաստանաբնակ հայերը Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներ չկազմակերպեն։ Արժանապատվության նշույլ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բողոքեր, թե ո՞վ է Արամ Գաբիրելյանովը, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանին քննադատի։ Եվ ինչու՞ ռուսաստանաբնակ հայը պիտի բողոքի Հայաստանի իշխանությունից, ով էլ լինի վարչապետը։ Չէ՞ որ մենք Ռուսաստանի իշխանության դեմ բողոքի ցույցեր չենք անում։ Ոչ էլ ընտրություններին զանգում, մեր ռուսաստանաբնակ հայրենակիցներին խնդրում կամ հորդորում ենք չքվեարկել կամ քվեարկել «Եդինայա Ռոսիա»-ին։ Իսկ եթե Փաշինյանի դեմ Սոչիում կամ Պետերբուրգում բողոքի ակցիա են ուզում կազմակերպել Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձինք, ոչ ոք և ոչինչ չի խանգարում, որ նրանք վերադառնան և համալրեն Ֆրանսիայի հրապարակում կանգնած հայրենակիցների շարքերը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական