Քաղաքական

Վարչապետի խորհրդականը Թուրքմենստանում քննարկել է էներգետիկ ոլորտի մի շարք կարևոր հարցեր

Վարչապետի խորհրդականը Թուրքմենստանում քննարկել է էներգետիկ ոլորտի մի շարք կարևոր հարցեր

Տարածաշրջանային և երկկողմ տնտեսական համագործակցության ծրագրերի քննարկման նպատակով հունիսի 7-8-ը Աշխաբադ է ժամանել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ 

Այցի շրջանակներում Արտաշես Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի և արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի հետ։

Հանդիպումների ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել գազի, էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական