Վարչական դատարանը մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Հիշեցնենք՝ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, «ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ»։
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնից հեռացվեց իր և շուրջ 40 բարձրաստիճան զինվորականների կողմից վարչապետի հրաժարականի պահանջից հետո։