Քաղաքական
Ռուբեն Ռուբինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ
Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` դիվանագիտական ծառայության ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կատարած աշխատանքի համար:
«Խաղաղության պայմանագրի երկու տեքստ կա». ԱԽ քարտուղար
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա. մեկն առաջարկել է Ռուսաստանը, մյուսը՝ Ադրբեջանը, որի վրա էլ աշխատում են։
ԼՂ հարցը լուծվելու է խաղաղությա՞ն պայմանագրով, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ԼՂ-ի հիշատակման հնարավորությանը։ Նրա խոսքով՝ դեռևս վերջնական որոշում չկա՝ խաղաղությա՞ն պայմանագրով է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ կստեղծվի։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ:
ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց 4 թեկնածուի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորական մանդատներ տրամադրեց Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին ու Իրինա Գասպարյանին («Հայաստան» խմբակցություն), «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի 6 թեկնածուներ ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել՝ այսպիսով հրաժարվելով մանդատներից: