ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ԼՂ-ի հիշատակման հնարավորությանը։ Նրա խոսքով՝ դեռևս վերջնական որոշում չկա՝ խաղաղությա՞ն պայմանագրով է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ կստեղծվի։
Գրիգորյանը հիշեցրել է, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո եղել է համաձայնություն, որ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը. «Մինչև հիմա այս մեխանիզմի մասով հստակություն չկա, հստակություն չկա»։