Քաղաքական
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 19-20-ին. ՀՀ-ն շահագրգռված է երկարաձգման հարցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«ՀՀ-ն շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային կառույցների մոնիտորինգային առաքելությամբ։ Մենք այս հարցով դիմել ենք տարբեր կազմակերպությունների»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենալ պայմանագրի վերջնական տարբերակ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ մինչև տարեվերջ չի ստորագրվի խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակ։ Փոխարենը՝ նա չի բացառել Ադրբեջանի հետ ևս մեկ հանդիպում.
Հայ-ադրբեջանական բանակցություններն ակտիվ փուլում են. նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Փաստաթուղթ է շրջանառվում, այսինքն՝ ամեն անգամ փաստաթղթի նոր խմբագրություն։ Այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով։ Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում շատ հեռու են իրարից, բայց նաև բանակցությունները նրա համար են բանակցություն, որ հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնվեն և ունենան համատեղ արդյունք»։
«Հիշում ենք նաև Հունգարիայի գործադրած ջանքերը՝ 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ». ԱԳ նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հունգարիայի ԱԳ նախարարի հետ իր հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է հայ-հունգարական սառեցված հարաբերությունները վերականգնելու հարցը։
ԱՄՆ օժանդակությամբ մեր երկրում իրականացվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: