Ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) ներմուծումը Եվրոպա 2022 թվականի սկզբից՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 42%-ով։ Այդ մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով սեփական տվյալները։
Ռուսասկան LNG-ին բաժին է ընկնում 2022 թվականի այս վառելիքի եվրոպական ծովային ներկրումների 16%-ը: Գրեթե ամբողջ ծավալը առաքվել է Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա և Նիդեռլանդներ։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը Եվրոպա է արտահանել 17,8 միլիարդ խորանարդ մետր LNG՝ դառնալով տարածաշրջանի երկրորդ խոշոր մատակարարը։ Առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն՝ 42% մասնաբաժինով, երրորդը՝ Կատարը, 13,7%-ով։