Միջազգային

Գերմանիան Քաթարի հետ պայմանավորվել է հեղուկ բնական գազի մատակարարման շուրջ

Գերմանիան Քաթարի հետ պայմանավորվել է հեղուկ բնական գազի մատակարարման շուրջ

Գերմանիան Քաթարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հեղուկ բնական գազի (LNG) մատակարարման շուրջ, ինչը հետագայում թույլ կտա նրան՝ հրաժարվել ռուսական էներգակիրներից։ Այս մասին, ըստ The Guardian-ի, հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը՝ Դոհայում կայացած բանակցություններից հետո։ Նրա խոսքով՝ կողմերը «խստորեն պայմանավորվել են» երկարաժամկետ էներգետիկ գործընկերության շուրջ։ Խաբեկը չի մանրամասնել ձեռք բերված պայմանավորվածությունը։

Ինչպես նշում է The Guardian-ը, բացի Կատարից՝ Գերմանիան գազի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում նաև Նորվեգիայի, Կանադայի և ԱՄՆ-ի հետ։ Հաբեկն ընդգծել է, որ Եվրոպան ապագայում պետք է զարգացնի մատակարարների դիվերսիֆիկացիան։ Հրատարակությունը նշում է, որ պայմանագիրը երկարաժամկետ լուծում է, որը չի կարող հենց այս պահին կանգնեցնել եվրոպական փողերի հոսքը ռուսական գանձարան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական