Նորվեգական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Ռուս ուղղափառ եկեղեցին (ՌՈՒԵ) Նորվեգիայում գնում է շենքեր՝ դեպի ռազմակայաններ բացվող տեսարանով։
Վերջին տարիներին ՌՈՒԵ-ն Նորվեգիայում մի քանի սեփականություն է ձեռք բերել։ Դրանցից մեկը ամբողջական տեսարան է բացում երկրի ամենակարևոր ռազմածովային բազայի՝ Հաակոնսվերնի վրա:
Բացի այդ, Ստավանգերում տեղի ռուսական եկեղեցու նախկին քահանան անշարժ գույք ունի Յոտտոյի ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական կենտրոնի կողքին: Բնակավայրը գտնվում է կարևոր ռազմական օբյեկտից 1 կմ հեռավորության վրա։
Հավանաբար չարժե հիշեցնել Ռուս ուղղափառ եկեղեցու և ռուսական հատուկ ծառայությունների կապի մասին։ Նորվեգիայում մտավախություն ունեն, որ Ռուս եկեղեցուն պատկանող շենքերը կարող են օգտագործվել ոչ թե կրոնական նպատակներով, այլ երկրի ռազմական օբյեկտները լրտեսելու համար։