Նորվեգիան նախատեսում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերում։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Նորվեգիայի պաշտպանության նախարար Օդդ Ռոջեր Էնոքսենը։ Խոսք է գնում 50-60 զինվորականների մասին։
Նախարարը նշել է, որ զինվորներն անմիջապես կմեկնեն Լիտվա։ Ակնկալվում է, որ նրանց այնտեղ կտեղակայվեն երեք ամսով։ NRK հեռուստաընկերության եթերում Էնոքսենը հայտարարել է, որ Նորվեգիայի կողմից այդ ամենը առաջին հերթին համերաշխության ազդանշան է ։ Նախարարը նաև հավելել է, որ Նորվեգիան ռազմական աջակցություն չի ցուցաբերում Ուկրաինային։
2017թ. Լիտվայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի համակցված առաջապահ գումարտակ, որը ներառում է 1,2 հզ. զինվորական մի քանի երկրներից, որոնց մոտ կեսը գերմանական Բունդեսվերի զինվորներն են։ Հունվարին ՆԱՏՕ-ի գումարտակի հրամանատար, Բունդեսվերի փոխգնդապետ Հագեն Ռուպելտը հայտարարել էր, որ այն կարող է 1,2 հզ-ից ընդլայնվի մինչև 1,5 հզ-ի։