Միջազգային

«Իտալիայի եղբայրներ»-ից Ինյացիո Լա Ռուսան գլխավորել է Իտալիայի Սենատը

«Իտալիայի եղբայրներ»-ից Ինյացիո Լա Ռուսան գլխավորել է Իտալիայի Սենատը

«Իտալիայի եղբայրներ» կուսակցության հիմնադիր, պաշտպանության նախկին նախարար (Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունում՝ 2008-2011թթ.) Ինյացիո Լա Ռուսան ընտրվել է Իտալիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ: Գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն, որոնց հաշվարկը կատարվել է հինգշաբթի օրը՝ նորընտիր Սենատի առաջին նիստին, նա ստացել է 116 ձայն, ինչը գերազանցում է բացարձակ մեծամասնության անհրաժեշտ շեմը:

Լա Ռուսան առաջին քվեարկությունից հետո ընտրվել է աջ կենտրոնամետ կոալիցիայի ներկայացուցիչների կողմից՝ «Իտալիայի եղբայրներ», «Լիգա» և «Առաջ, Իտալիա» կուսակցությունների կազմում, որը հաղթել է սեպտեմբերի 25-ի ընտրություններում և խորհրդարանում մեծամասնություն ունի: Նախորդ գումարման Սենատում Լա Ռուսան փոխնախագահ էր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական