Միջազգային

Իտալիան սառեցրել է ռուս օլիգարխների՝ ավելի քան 800 մլն եվրոյի ակտիվներ

Իտալիան սառեցրել է ռուս օլիգարխների՝ ավելի քան 800 մլն եվրոյի ակտիվներ

«Իտալիան, ԵՄ պատժամիջոցների ներքո, սառեցրել է ռուս օլիգարխների ակտիվները, որոնք, ընդհանուր առմամբ, կազմում են ավելի քան 800 միլիոն եվրո»,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։ 

«Պատժամիջոցները, որոնք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, նպատակ ունեն Ռուսաստանի կառավարությանը հասցնել ռազմական գործողությունների դադարեցման և լրջորեն նստել բանակցությունների սեղանի շուրջ: Մենք, որպես ԵՄ և ՆԱՏՕ, մեզ պառակտել փորձող Ռուսաստանի առջև հանդես բերեցինք միասնականություն: Այս պատժամիջոցները ծանր հարված են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը, ֆինանսական շուկաներին և նախագահ Պուտինին մոտ կանգնած մարդկանց անձնական ունեցվածքին: Իտալիայում մենք սառեցրել ենք ԵՄ ցուցակներում հայտնված օլիգարխների՝ ավելի քան 800 միլիոն եվրոյի ունեցվածք»,- հայտարարել է Դրագին՝ Վլադիմիր Զելենսկու տեսակոնֆերանսից հետո ելույթ ունենալով Իտալիայի խորհրդարանում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական