Միջազգային

Բեռլուսկոնին կարող է դառնալ Իտալիայի սենատի նախագահ

Բեռլուսկոնին կարող է դառնալ Իտալիայի սենատի նախագահ

Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին ընտրվել է սենատոր։ Այդ մասին են վկայում Իտալիայի հրապարակված վերջնական տվյալները։

85-ամյա գործիչը հաղթել է Մոնցա (Լոմբարդիայի նահանգ) միամանդատ ընտրատարածքում՝ հավաքելով ձայների մեծամասնությունը: Չի բացառվում, որ նա դառնա Սենատի նախագահ։ Այդ պաշտոնը երկրորդն է պետական իշխանության հիերարխիայում։

Բեռլուսկոնին Սենատից հեռացվել էր 2013-ին՝ դատական ատյաններում խարդախության գործով դատավճռի վերջնական հաստատումից հետո։ Այդ դատավճիռը նրան հնարավորություն չէր տալիս մի քանի տարի ղեկավար պաշտոններ զբաղեցնել և առաջադրվել ընտրություններում։ 2019 թվականին նախկին վարչապետը դարձել Է Եվրախորհրդարանի պատգամավոր, որն այժմ լքելու է։

Սեպտեմբերի 29-ին Բեռլուսկոնին կդառնա 86 տարեկան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական