Միջազգային

Անատոլի Չուբայսը Իտալիայում է և Ռուսաստան չի վերադառնալու

Անատոլի Չուբայսը Իտալիայում է և Ռուսաստան չի վերադառնալու

Rosnano-ի նախկին գլխավոր տնօրեն Անատոլի Չուբայսը գտնվում է Իտալիայում և չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ պաշտոնյային մոտ կանգնած աղբյուրին հղում անելով։ «Նա մասնավոր ինքնաթիռով լքել է Ռուսաստանը՝ Թուրքիայի տարածքով, որտեղ որոշ ժամանակ գտնվել է, հետո մեկնել է Եվրոպա և, նախնական տվյալներով, ներկայումս գտնվում է Իտալիայում, որտեղ գույք ունի»,- ասել է աղբյուրը։


ТАСС-ը մեկնաբանության համար դիմել է անձամբ Չուբայսին։ Նրա պաշտոնական ներկայացուցիչները Չուբայսի գտնվելու վայրի վերաբերյալ հրաժարվել են մեկնաբանություններ տալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական