Իրանի նախագահն արդյունավետ է համարել Թեհրանի ջանքերը՝ տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունն առաջ մղելու ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է իրանական «Irna» գործակալությունը:
Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը ուշադրություն է հրավիրել պաշտոնական Էր-Ռիադի հետ Թեհրանի երկխոսությանը՝ ընդգծելով, որ իրանա-սաուդյան բանակցությունները օգտակար են տարածաշրջանի անվտանգության համար:
Ֆուադ Հուսեյնն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Իրանին՝ Իրաքում կայունություն և անվտանգություն հաստատելու հարցում աջակցության համար: