Միջազգային

Իրանցի գիտնականների սպանությունները չեն կանգնեցնի Իրանի միջուկային ծրագիրը. Իրանի նախագահ

Իրանցի գիտնականների սպանությունները չեն կանգնեցնի Իրանի միջուկային ծրագիրը. Իրանի նախագահ

«Ատոմային ծրագիրը Թեհրանի իրավունքն է, և Իսրայելի կողմից իրանցի գիտնականների սպանությունները չեն կանգնեցնի դրա զարգացումը»,- այս մասին երկուշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

Ռաիսիի խոսքով՝ Իսրայելի սպառնալիքները չեն աշխատել և չեն աշխատի. «Միջուկային գիտնականների և մեր հերոսների սպանություններն ուղղված էին նրան, որ մենք կանգնեցնենք ատոմային ծրագիրը, բայց մենք դա չարեցինք»,-նշել է Ռաիսին: «Իսրայելի ոչ մի գործողություն մեզ չի կանգնեցնի»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Իրանում մի քանի մահափորձ է կատարվել իրանցի գիտնականների դեմ, որոնք զբաղվում էին Իրանի միջուկային ծրագրի զարգացմամբ։ Դրանց թվում է ֆիզիկոս-միջուկային Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը 2020 թվականի նոյեմբերին: Ըստ արևմտյան զլմ-ների՝ այդ մահափորձը կազմակերպել էին Իսրայելի հատուկ ծառայությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական