Միջազգային

Իրանի նախագահն Արևմուտքին կոչ է արել՝ հրաժարվել Իրանի դեմ անհիմն մեղադրանքներից

Իրանի նախագահն Արևմուտքին կոչ է արել՝ հրաժարվել Իրանի դեմ անհիմն մեղադրանքներից

«Արևմուտքը պետք է հրաժարվի անհիմն մեղադրանքներից և չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ միջուկային բանակցություններում կայուն համաձայնության հասնելու համար». այս մասին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ-Թանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Բացի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից, որոնց վերջին փուլը կայացել է Դոհայում, զրուցակիցները քննարկել են երկու երկրների համագործակցության հնարավորությունը 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպման հարցում, որը կանցկացվի Քաթարում։

Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ Ռաիսին անհիմն է անվանել Թեհրանի հասցեին բազմիցս հնչող մեղադրանքները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական