Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին մեղադրել է «ռուսական քարոզչության մեջ»։ Այս մասին գրում է РБК-ն։
Ըստ Նիկոլենկոյի՝ Օրբանի խոսքերը, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում՝ «ռուսական քարոզչության դասական օրինակ են»։ «Պատժամիջոցներն արդյունավետ են, դրանք զգալիորեն նվազեցրել են Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու ռուսական կողմի ռազմական հնարավորությունը»,- ասել է նա։
Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը նաև դատապարտել է Հունգարիայի վարչապետի՝ Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու կոչը, քանի որ դա իբր չի օգնի հաղթել Ռուսաստանին։ Նրա խոսքով, ընդհակառակը, դա «փրկում է ուկրաինացիների կյանքը»։ «Եթե պատժամիջոցներն ու զենքերը անարդյունավետ լինեին, Կրեմլը չէր օգտագործի հսկայական ռեսուրսներ դրանք վարկաբեկելու համար, չէին փորձի կասեցնել ընթացքը»,- իր կարծիքն է հայտնել Նիկոլենկոն։