Միջազգային

Վիկտոր Օրբանը հինգերորդ անգամ դարձել է Հունգարիայի վարչապետ

Վիկտոր Օրբանը հինգերորդ անգամ դարձել է Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի Ազգային ժողովը երկուշաբթի օրը Վիկտոր Օրբանին ևս չորս տարով վերընտրեց վարչապետի պաշտոնում։ ՖԻԴԵՍ կուսակցության առաջնորդին հինգերորդ մանդատ վստահելու օգտին քվեարկել է միապալատ խորհրդարանի 133 պատգամավոր, դեմ՝ 27-ը։

Ապրիլի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Օրբանի գլխավորած կոալիցիան Քրիստոնեա-դեմոկրատների հետ ջախջախիչ հաղթանակ տարավ՝ ստանալով 199 մանդատից 135-ը։ Հանրապետության նախագահի անունից մայիսի սկզբին Օրբանը սկսել է ձևավորել նախարարների նոր կաբինետ և անցյալ շաբաթ ներկայացրել դրա կազմը։ 

Նախօրեին Հունգարիայի հակազդեցության պատճառով ԵՄ 27 երկրների արտգործնախարարները Բրյուսելում չկարողացան համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է ռուսական նավթի ներկրման էմբարգո, ինչպես նաև՝ Պատրիարք Կիրիլին սև ցուցակում ընդգրկելը։ «Մեր աչքի առաջ մեկ տասնամյա պատերազմի պատկեր է բացվում»,- ավելի վաղ խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Հունգարիայի վարչապետը։ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա չափազանց սարսափելի հետևանքներ կունենա ողջ Եվրոպայի համար և «մշտական ​​վտանգ կներկայացնի իր երկրի անվտանգությանը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական