Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներառվել է Ուկրաինայի իշխանությունների հակառակորդների ցուցակում, որը կազմում է ուկրաինական «Միրոտվորեց» կայքը։ Նա կայքում ներառվել է «հակաուկրաինական քարոզիչ» մակնշմամբ։ Օրբանն ընդգրկվել է ցուցակում Ուկրաինա զենք մատակարարելուց Հունգարիայի կառավարության մերժման և ուկրաինական բանակի համար երկրի տարածքով արտասահմանյան զենքի տարանցման արգելքի պատճառով։ Տվյալների բազան ստեղծողները Օրբանին անվանել են նաև «ռուսական հանցագործությունների մեղսակից»։
Կայքն իրեն ներկայացնում է որպես «Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, քաղաքացիների անվտանգության հիմքերի դեմ ուղղված հանցագործությունների հետազոտությունների կենտրոնի ինտերնետային ներկայացուցչություն»: Կայքը պարունակում է պատերազմի գոտում գտնվող քաղաքացիների անձնական տվյալների բաց տվյալների բազա։