Միջազգային

Իրանն ու Վատիկանը քննարկել են ճգնաժամերի կարգավորման ուղիները

Իրանն ու Վատիկանը քննարկել են ճգնաժամերի կարգավորման ուղիները

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, փոխադարձ շահերն ու միջազգային իրադարձությունները: Նրանք նաև ընդգծել են կրոնների միջև երկխոսության կարևորությունը Իրանի իսլամական ճեմարանների ղեկավար այաթոլլա Ալի Ռզա Արաֆիի՝ Վատիկան այցի շրջանակներում:

Իրանի և Վատիկանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև խաղաղության ամրապնդման և միջազգային կայունության ուղիների վերաբերյալ։

Ամիր Աբդոլլահիյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում առկա վիճակը՝ նշելով, որ Իրանը կայուն համաձայնագրի կողմնակից է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական