Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այցելել է Իտալիա։ Նա լրագրողներին հայտնել է, որ այցի նպատակը տարածաշրջանային և միջազգային հարցերի քննարկումն է, ինչպես նաև՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը:
Նշենք, որ Աբդոլահիանը, որպես նախարար, առաջին անգամ է Իտալիա այցելում։