Միջազգային

Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի միջուկային գործարքի վերաբերյալ ԵՄ-ի առաջարկներին

Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի միջուկային գործարքի վերաբերյալ ԵՄ-ի առաջարկներին

Թեհրանը գրավոր պատասխան կտա ԵՄ-ից իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող Էնրիկե Մորեին եվրոպական կողմի առաջարկների վերաբերյալ մինչև կեսգիշեր (Երևանի ժամանակով ժամը 22:30-ին): Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը։

«Այսօր երեկոյան ժամը 12-ին մենք գրավոր կերպով վերջնական պատասխան կտրամադրենք ԵՄ-ի համակարգողին»,-նրա խոսքերն է մեջբերել Tasmin գործակալությունը: Նախարարի խոսքով՝ «եթե ԱՄՆ-ի արձագանքը լինի իրատեսական և ճկուն, ապա համաձայնություն ձեռք կբերվի, հակառակ դեպքում դեռ պետք է բանակցություններ վարել»:

Աբդոլալահյանը նաև նշել է, որ «Վիեննայում վերջերս կայացած բանակցություններում ամերիկյան կողմը բանավոր հայտարարել է երկու հարցերի շուրջ ճկունություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, բայց պետք է հետևեն գրավոր [երաշխիքները]»:

Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ ԵՄ դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ փաստաթղթի վերջնական տեքստի նախագիծը: Այդ տեղեկատվության համաձայն՝ ԵՄ-ն Թեհրանին զիջումներ է առաջարկել ՄԱԳԱՏԷ-ի կողմից հայտնաբերված միջուկային նյութի հետաքննության հարցում, որի ծագումը իրանական կողմը չէր պարզաբանել: Պարբերականը նշում է, որ Բրյուսելի առաջարկը Թեհրանին ընդառաջ քայլ է, քանի որ տվյալ հետաքննությունը արևմտյան կողմի համար առանցքային խնդիրներից մեկն է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական