«Վրաստանը զենք չի փոխանցում Ուկրաինային, որպեսզի իրեն ապահովագրի նոր հակամարտության վտանգից». այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն՝ հատուկ զեկույցով ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 25-ին հայտարարել էր, որ երկիրը չի միանա Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դրանք ավելի շատ կհարվածեն հենց Վրաստանին։